Սիրիական բանակը Դամասկոսի մոտ գտնվող Բարկա Ալ-Ուտեյբա շրջանում զինված ընդդիմության ավելի քան 150 գրոհայինի է ոչնչացրել: Ինչպես հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, զոհերի թվում կան վարձկաններ Սաուդյան Արաբիայից, Կատարից և Հորդանանից:
«Գրոհայինները փորձել են ներթափանցել Արևելյան Գուտայի շրջան սիրիական մայրաքաղաքի ծայրամասերից, սակայն հայտնվել են ծուղակում»,- ասել է օպերացիան ղեկավարած սիրիացի սպան:
Նրա խոսքով՝ սա վերջին շրջանում ամենախոշոր մարտն էր Դամասկոսի ծայրամասերում: Հարձակված ջիհադիստները պատկանել են «Ջեբհաթ Ալ-Նուսրա» և «Լիվա Ալ-Իսլամ» ծայրահեղական խմբավորումներին:











































