Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր որդիների հետ արդեն գտնվում է Ռուսաստանում: Այս մասին հայտնում են glavcom.ua-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին:
Դեպի Ղրիմ ճանապարհին Յանուկովիչը գիշերել է Դոնեցկում՝ իր մեծ ընկեր, միլիարդատեր Ռինատ Ահմետովի մոտ, իսկ Ղրիմում ապաստանել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևի մոտ:
Հաղորդվում է, որ նախկին նախագահը Ռուսաստան է ուղևորվել կրտսեր որդու հետ ծովով, մինչդեռ ավագ որդին մեքենայով է հատել Ռուսաստանի հետ սահմանը Դոնեցկի մարզում:







































