Ադրբեջանում՝ Թովուզում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով այրվել է երկու զինծառայող՝ հաղորդում է APA գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել են զինծառայողները, այրվել է Ford մակնիշի ավտոմեքենայի հետ բախվելու արդյունքում:
Փաստը հաստատել է Ադրբեջանի ՊՆ-ն:
Զոհվածներն են՝ լեյտենանտ Էլչին Տագիօղլուն և շարքային Զեյնալով Սեյմուր Զաքիրօղլուն:








































