«Իրավունք» թերթը գրում է. «ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում ընտրված Սասան Միքայելյանին կար մեկ մրցակից, որին մինչև համագումարը չեզոքացրին: Խոսքը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորն է վերաբերում՝ Արամ Սարգսյանին:
Համագումարի ժամանակ մասնակի զրույցներում ազատամարտիկները պատմում էին, որ նա արդեն գալիս-գնում էր ԵԿՄ գրասենյակ, ծանոթանում աշխատանքին, որպես ապագա ԵԿՄ նախագահ, բայց ինչ-որ պահի նրան «ստոպ» տվեցին:

Շատ ազատամարտիկներ, թեպետ չցանկացան իրենց անուն-ազգանունը նշել, բայց ասացին, որ Արամ Սարգսյանը բավական նեղսրտած է որոշել հրաժարվել իր առաջադրումից, քանի որ երկրապահները կամաց-կամաց կոնսոլիդացվում էին Սասուն Միքայելյանի շուրջ, հաշվի առնելով, որ նա իշխանական լծակ ունի:

Արդյունքում՝ Ա. Սարգսյանը որոշել է չառաջադրվել, որպեսզի պատճառ չդառնա ԵԿՄ-ի հերթական պառակտման: Մինչդեռ, մեր ունեցած տեղեկություններով, միևնույնն է, ԵԿՄ-ն թևակոխում է ևս մի պառակտման փուլ, քանի որ շատ ազատամարտիկներ որոշել են ոչ պաշտոնապես, բայց դադարեցնել իրենց անդամակցությունն ու ակտիվությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:








































