Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը ապրիլի 8-ի երեկոյան վերջնականապես հավանության է արժանացրել Brexit-ի հետաձգման օրինագիծը, հաղորդում է Press Association-ը։
Որոշման մասին հայտնի է դարձել, երբ ստորին պալատի պատգամավորները ընդունել են միևնույն օրը Լորդերի պալատի սահմանած փոփոխությունները, որոնց պատճառով փաստաթուղթը կրկին փոխանցվել է ստորին պալատի քննարկմանը։
![]()
Օրինագծի հեղինակ, Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Իվետ Քուփերը նշել է, որ երկուշաբթի խորհրդարանի երկու պալատներն էլ պատասխանատու են մոտեցել գործին և հստակ ներկայացրել իրենց դիրքորոշումը, որ առանց գործարքի Brexit-ը «ծանր վնաս կհասցներ Մեծ Բրիտանիայի աշխատատեղերին, արտադրությանն ու անվտանգությանը»։
Բացի այդ, նրա խոսքով՝ որոշումն անմիջական աջակցություն է ցուցաբերում վարչապետ Թերեզա Մեյի՝ շաբաթվա ընթացքում Brexit-ի շուրջ գործարքը խորհրդարանի հավանությանն արժանացնելու մտադրությանը։











































