Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

«Դուք տրորեցիք այդ գիծը». Սամվել Բաբայանի գրասենյակի պատասխանը «Սասնա ծռերին»

Արդեն վտանգավոր սահմանին են հասնում, այսպես կոչված, «Սասնա ծռեր» խմբակցության, խմբավորման կամ կուսակցության, ոնց ուզում եք համարեք, անհեթեթ հայտարարությունները, մեղադրական նոտայով հայտնած մտքերը, ինչ-որ վերացական ակնարկները։

Ի վերջո, համբերությունն էլ իր չափն ու սահմանը ունի։ Բավականին տևական ժամանակ է անհասկանալի պատճառներով այս խմբավորման կարկառուն ներկայացուցիչները պահը բաց չեն թողնում հակադարձելու Սամվել Բաբայանին, չունենալով հակադարձելու ոչ մի ռեալ իրագործելի առաջարկություններ։

Փորձեցինք ամեն դեպքում չհատել այն սուրբ գիծը, որը պատերազմի ընթացքում միավորել է մեզ։ Սակայն լկտիաբար դավաճանական որակումներ տալով Սամվել Բաբայանի հայեցակարգին, իրենք հենց հատեցին այդ գիծը:

Դավաճանությունը ժողովրդին նորանոր պատերազմների հրահրելն է, դավաճանությունը անմիտ այն հայտարարություններն են, որոնցով խաղում եք ժողովրդի նվիրական զգացումների ու ապրումների հետ՝ չմտածելով, որ վաղը կամ մյուս օրը պատասխան եք տալու ձեր արածների կամ չարածների համար։

Ծովից ծով Հայաստան եք ուզո՞ւմ, թե՞ ուզում եք «Ստամբուլը արյան ծով դարձնել», ամոթ է իջեք երկնքից, ասում եք այնպիսի բաներ, որոնց ինքներդ չեք հավատում։ Մենք փորձում ենք պահել այն, ինչ ունենք, ավելին ՝ ամրագրել այն միջազգային հարթակներում։ Առաջնային խնդիր է մեզ համար խաղաղությունը, զարգացումը, բարեկեցությունը։ Այս ժողովուրդը կդոփի տեղում, եթե շարունակի պատերազմել հազարամյակներով, այս ժողովուրդը ուղղակի կոչնչանա։ Ի՞նչ ենք տալու մենք մեր սերունդներին, օդում կախված կարգավիճա՞կ։

Սրա մասին մտածեք։ Թե չէ ուրիշի գաղափարական պատկերացումները բոլորս էլ կարող ենք գրչի մի հարվածով վարկաբեկել, այդ գրիչը մեկ-մեկ օգտագործեք Արցախի զարգացման ձեր տեսլականը շարադրելու գործում։

Ներկայացրեք հանրությանը, հետո կխոսենք։ Երբ խոսելու բան կունենաք, առաջարկելու բան կունենաք միգուցե հարմար կգտնենք լսելու, բայց հիմա դուք մեզ գաղափարակից չեք ու դադարեցիք նաև ընկեր լինելուց, որովհետև տրորեցիք այդ գիծը։

Չփորձեք քայլել զուգահեռ, որովհետև շատ թույլ եք դրա համար։ Գրեթե 30 տարի է, ինչ Սամվել Բաբայանը ունի իր դիրքորոշումը առ այն, որ Արցախը Հայաստան է և վերջ, ու ձեր խմբավորման անդամներից շատերը ականատես են եղել նրա պայքարին՝ թե զենքով, թե զրկանքների գնով, թե գաղափարապես, ու այսօր խոսել Բաբայանի ծրագրի «ըստ էության» դավաճանական լինելուց առնվազն նենգություն է հերոսի նկատմամբ։

Արցախի մարմնակցումը մայր հողին լինելու է փուլային տարբերակով, միջազգային ճանաչման մակարդակով և դա Սամվել Բաբայանի համոզմունքն է,որը ներկայացվել է հանրությանը։

Իսկ ձեզ՝ «հանճարեղներիդ» առաջարկում ենք ձեր պատկերացումների շրջանակում տալ ձեր «հայտնագործությունը», ինչում խիստ կասկածում ենք։

Սամվել Բաբայանի գրասենյակ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում