Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի քրդերը ցանկանում են ստեղծել սեփական խորհրդարան։ Այսպիսի նախաձեռնություն է ցուցաբերել «Դեմոկրատական հասարակության կոնգրեսի» (DTK) համանախագահ Ահմեդ Թյուրքը։
Վերջինիս խոսքերով՝ «Քրդստանի խորհրդարանը» պետք է ստեղծվի Դիարբեքիրում. «Դա ստեղծելու ենք մեր ժողովրդի հետ միասին։ Ընտրվելիս մեր ժողովրդին խոսք տվեցինք, որ միասին առաջ ենք գնալու։ Բոլորը պետք է տեսնեն այս ազգի ուժն ու հզորությունը»։
Հիշեցնենք, որ, որոշ տվյալներով, Ահմեդ Թյուրքի պապը եղել է հայ, որը 1925 թվականին փոխել է անունն ու ազգանունը` հալածանքներից խուսափելու համար:











































