Այսօր՝ ապրիլի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ առաջարկվում է սեղմված գազի խորանարդ մետրից անցում կատարել կգ-ին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը փոխնախարարին խնդրեց ԱԺ ամբիոնից հավաստիացնել, որ այս փոփոխությամբ չի ավելանում հարկային բեռը տնտեսվարող սուբյեկտների համար, ինչը կարող է գազի գնի բարձրացման հիմք հանդիսանալ:
«Խնդիրն այն է, որ այս փոփոխության արդյունքում գազի գնի բարձրացում չունենանք քաղաքացու համար»,- հավելեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































