Այսօր՝ ապրիլի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Տոների և հիշատակների օրերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը. «Առաջարկվում է նշել ՀՀ քաղաքացու օր ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց. «Երիցս առաքինի է այն մարդը, ով հաղթանակների մեջ կարողանում է հաղթահարել ինքն իրեն և անընդհատ չձգտել դափնիների: Մի՞ թե այս որոշումն ընդունելով մենք չենք ցանկանում ընդգծել այն դերն ու նշանակությունը այն գործում, որ անցյալ գարուն կատարվեց: Եթե այդպես է, ուրեմն մենք չենք կարողացել քաղաքական հասունության այն մակարդակին հասնել, որ գուցե մի փոքր հաղթահարենք, որպեսզի այդ ինքնահաղթահարման պրոցեսը նաև մեր միջով անցնի»:
Նրա խոսքով՝ ոչ թե մենք պետք է որոշումներ կայացնենք մեր կատարած գործերի մասին, այլ միգուցե 5, 10 տարի հետո այս նույն դահլիճում նստած այլ մարդիկ. «Գուցե թույլ տանք այդ որոշումներն ընդունեն ուրիշնե՞րը»: Նա հիշեց Մուշեղ Իշխանի բանաստեղծությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































