Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան միանգամայն պատրաստ է Սիրիայում նոր գործողություններ սկսել և այդ հարցը կքննարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի, Մոսկվա մեկնելուց առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է։ Սիրիայի հետ սահմանի երկայնքով մենք պատրաստել ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Պուտինի հետ երկկողմանի հանդիպման ժամանակ մենք դա կքննարկենք»,-ասել է նա։