Վերլուծաբանները համեմատել են զբոսաշրջիկների շրջանում հայտնի 3 կամ 4 աստղանի հյուրանոցներում կացության արժեքը՝ պարզելով, թե անցած տարվա համեմատ գարնանը որ ուղղությունների արժեքներն են նվազել կամ թանկացել։
Հարցումների համաձայն՝ զբոսաշրջիկների շրջանում ամենահանրաճանաչ քաղաքներն են Սանկտ Պետերբուրգը, Սոչին, Պրահան, Ալանիան, Կազանը, Փարիզը, Հռոմը, Ստամբուլը, Ամստերդամը և Կեմերը։

Սանկտ Պետերբուրգի հյուրանոցներում ծախսերը նվազել են 5 տոկոսով, Սոչիում՝ 17 տոկոսով։
Եվրոպական ուղղություններից ամենազգալին Ամստերդամի հյուրանոցների արժեքի նվազումն է։ Փարիզում այդ արժեքը նվազել է 3 տոկոսով։










































