Wednesday, 08 05 2024
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել

Մինչև դեկտեմբեր կպատրաստվի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթուղթը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանում-ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի 15-րդ նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ նախագահի գրասենյակի, Կառավարության և Ազգային ժողովի, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԶԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նիստի բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշել է. «Մենք ամփոփում ենք կատարված աշխատանքները, ինչպես նաև նախանշում մեր ապագայի ծրագրերը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ խորհրդատվական խմբին իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար: Կարծում եմ, որ այս տարիների ընթացքում մենք բավականին արդյունավետ համագործակցել ենք և ունենք բոլոր նախադրյալները ապագայում շարունակելու մեր աշխատանքը»:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ այսօր Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը. «Ծրագիրն իրենից ներկայացնում է շուրջ 160 ուղղություններով բարեփոխումների շարունակում, որը ընդգրկում է մեր երկրի պետական և հանրային կյանքի բոլոր ոլորտները»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարը շնորհակալություն հայտնեց ԵՄ գործընկերներին, խորհրդատվական խմբին համատեղ աշխատանքների, ակտիվ առաջարկների համար, ինչը հնարավորություն տվեց ունենալ հաջողված փաստաթուղթ:

«Սա շատ լավ հիմք է նաև հետագայում աշխատելու ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթղթի վրա և մենք կարծում ենք, որ մինչև դեկտեմբերյան ԵՄ խորհրդի նիստը մենք կարող ենք պատրաստել այդ փաստաթուղթը և ձևավորել մեր օրակարգը»,- նկատեց Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ իրենք դիմել են եվրոպացի գործընկերներին շարունակելու խորհրդատվական խմբի առաքելությունը Հայաստանում և կա դրական արձագանք:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր խոսքում նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Ամփոփելով խմբի իրականացրած աշխատանքները՝ դիվանագետը նվաճումների թվում ընդգծել է հունվարի մեկից ուժի մեջ մտած ԵՄ ու Հայաստանի միջև ռեադմիսիայի ու վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը: Հրիսթեայի գնահատականով՝ դա շատ լուրջ քայլ է: Ծրագրի նախորդ փուլի ընթացքում՝ 2013-ի վերջին եռամսյակի, խումբն ատիվորեն զբաղվել է արդարադատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության վերաբերյալ հարցերով: Տրայան Հրիսթեան, ընդհանուր առմամբ, խմբի աշխատանքը բարձր է գնահատել:

ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրել է 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակային հաշվետվությունը, Կարիքների գնահատման վերանայված փաստաթուղթը, ինչպես նաև 2014թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածի աշխատանքային ծրագիրը:

Խորհրդատվական խորհուրդը գոհունակություն է հայտնել 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակային հաշվետվության հետ կապված, որտեղ ներկայացվել է ԵՄ խորհրդատվական խմբի տրամադրած խորհրդատվությունը օրենքի գերակայության, միգրացիայի, իրավապահ մարմինների, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների ոլորտներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում