Չպետք է թույլ չտալ, որ պատմությունը խեղաթյուրվի։ Այսօր՝ ապրիլի 7-ին, ԵԿՄ համագումարում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով 1998թ-ի նախագահի ընտրությունների վերաբերյալ դիտարկումներին, որ ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում։
«Նամակի նպատակը եղել է հայ հանրությանը ներկայացնել Քոչարյանի իրական կերպարը՝ թույլ չտալով, որ նա խեղաթյուրի պատմությունը։ Սա պետք է իմանա երիտասարդ սերունդը, նա պետք է առերեսվի պատմական ճշմարտության հետ, ոչ միայն Քոչարյանի մասով, այլ բոլորի, այլ կերպ դուք երիրտասարդները նոր երկիր կառուցել չեք կարող»,– ասաց Վահան Շիրխանյանը։











































