Monday, 29 04 2024
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը

Թուրք Յիլմազի վարտիքի գրպանիկից առգրավված ոսկեղենը բռնագրավվել է հօգուտ Հայաստանի

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Զախարյանի նախագահությամբ ավարտվել է Յիլմազ Զեքի Տաշի գործի դատավարությունը:

26-ամյա Յիլմազը Թուրքիայի քաղաքացի է, Ստամբուլի Շիշլի թաղամասի բնակիչ, իր խոսքերով՝ 5-ամյա կրթություն է ստացել:
Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի սեպտեմբերի 30-ին «Ստամբուլ-Երևան» չվերթով այս ստամբուլցին Թուրքիայից Հայաստան է ժամանել՝ ներքնազգեստի՝ վարտիքի հատուկ գրպանիկ-թաքստոցում մաքսային հսկողությունից թաքցնելով ու Հայաստան ներկրելով 585 հարգի ոսկե շղթաներ՝ 1229, 588 գրամ ընդհանուր քաշով և 18 միլիոն 930 հազար դրամ ընդհանուր արժողությամբ:

Շղթաները նույն օրը «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրում ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված կրկնակի զննությամբ հայտնաբերվել են Յիլմազի վարտիքի գրպանիկում:

Յիլմազ Տաշն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը թուրք ամբաստանյալին մեղավոր է ճանաչել մաքսանենգության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի սեպտեմբերի 30-ից:

Յիլմազ Տաշի մոտից առգրավված 18 միլիոն 930 հազար դրամ արժողության ոսկե շղթաները՝ մաքսանենգության առարկաները, բռնագրավվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության:

Ստամբուլի Շիշլի թաղամասի բնակիչը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի կալանավոր է դարձել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում