Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից « ճիշտ ժամանակին նախընտրական նվեր» է ստացել՝ Bloomberg-ի սյունակում գրում է նախկին վարչապետ Մենահեմ Բեգինի նախկին օգնական Զև Չաֆեցը։
Ինչպես նշում է հեղինակը, Պուտինը Նեթանյահուի համար «հոգեկից ընկեր և դաշնակից» է: Ռուսաստանի ղեկավարության հետ հարաբերությունները կարող են վարչապետին հնարավորություն տալ վերընտրվելու: Իսրայելի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ `ապրիլի 9-ին:
Ընտրություններից 5 օր առաջ Նեթանյահուն Մոսկվա է ժամանել, որտեղ նա բառացիորեն «փայլում էր» Պուտինի ելույթից հետո՝ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Երկու ղեկավարները գործնական բնույթի ընդհանուր նպատակներ ունեն, այդ թվում` հինգերորդ ժամկետում Նեթանյահուի վերընտրությունը:
Սյունակագիրը նշում է, որ Նեթանյահուն հասարակական հարցումների համաձայն առաջատարն է:
Հանրության առանձնահատուկ ուշադրությունը գրավել է այն փաստը, որ Ռուսաստանը Իսրայելին է փոխանցել 37 տարի առաջ սպանված զինվորի մնացորդները: Զաքարիա Բաումելի և նույն մարտում ընկած երկու այլ զինվորների մարմինը գտնելու և վերադարձնելու անկարողությունը հարված էր իսրայելական բանակի ռազմական ոգուն: Սակայն, 37 տարի անց շատերը համարում էին, որ նրա մարմնի վերադարձը անհույս գործ է: Այս լուրից հետո ողջ երկիրը «ցնծում է»՝ գրում է հեղինակը: