Ուկրաինայի նախագահի թեկնածու շոումեն Վլադիմիր Զելենսկին բժշկական հետազոտության է ենթարկվել արյան մեջ թմրանյութերի և ալկոհոլի առկայությունը ստուգելու նպատակով: Փաստաթղթերի լուսանկարները նա հրապարակել է Facebook-ում:
Մինչ այդ Զելենսկին հայտարարել է, որ արդյունքները պատրաստ կլինեն երեք օրվա ընթացքում:
Սակայն, նա արդյունքները հրապարակել է հենց հետազոտություն անցնելու օրը, ապրիլի 5-ին:
«Հետազոտված արյան նմուշում ոչ մի թմրամիջոց չի հայտնաբերվել: Հաստատված է կրկնակի հետազոտությամբ»,- ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրապարակվել են Պորոշենկոյի բժշկական հետազոտության արդյունքները:







































