ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում ձերբակալել են տղամարդուն, որին մեղադրում են ակվարիումում ձկնիկի նհետ դաժան վերաբերմունքի մեջ, հաղորդում է WECT-ը։
Տանը, որտեղ բնակվել է 53-ամյա Մայքլ Ռեյ Հինսոնը, կեղտոտ ակվարիում են հայտնաբերել, որում ձկնիկ է լողացել։ Նա տառապել է քաղցից և հեքսամիտոզից՝ հիվանդություն, որը կարող է առաջանալ կացության վատ պայմաններից։ Տեղափոխվելուց հետո Հինսոնը նրան հին բնակարանում է թողել։

Շերիֆի օգնականները ձկնիկին առգրավել են և կենդանիների խանութ տարել, որտեղ ծրագրում են նրա համար նոր տեր գտնել։ Վաճառողի խոսքով՝ այն օսկար տեսակի ձուկ է, որը կարող է մինչև 40 սմ երակրություն ունենալ։
Հինսոնին մեղադրում են կենդանուն լքելու մեջ և կենդանիների հետ դաժան վերաբերմունքի 3 միջադեպում։ Իրավապահների խոսքով՝ Հինսոնն առաջին մարդն է շրջանում, որին ձերբակալել են նշված մեղադրանքով։













































