Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

«Բայց կտա՞». Փաշինյանի միակ հաղթաթուղթը՝ «թաթախելու» Արմեն Սարգսյանին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի արժանահիշատակման օրերին Արցախում էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որին Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ իբր զանգել էր, սակայն չէր «բռնացրել», որ հրավիրի Արցախ՝ անվտանգության խորհրդի նիստին։

Իրականում վարչապետն իր այդ քայլով հերթական անգամ ցույց տվեց, որ խոսակցությունները, թե Փաշինյանն ու իր կառավարությունը բավական ծանր են տանում Արմեն Սարգսյանի հեղինակության բարձրացումը, դրսում տպավորիչ ընդունելությունները, պատահական չեն։ Սարգսյանն էլ, հնարավորինս քողարկված, բայց նշանակետին հարվածող քայլերով է առաջ ընթանում, ԱԽ նիստի չմասնակցեց, բայց գնաց Արցախ հենց այն ժամանակ, երբ 3 տարի առաջ այս օրերին հակառակորդը պատերազմ սանձազերծեց։ Սա ուղերձ էր դրսին և «ապտակ» իրեն անտեսած կառավարությանն ու նրա ղեկավարին։

Image result for Արմեն Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի ևս մեկ դրվագ. Արցախում նախագահին շատ ջերմ են ընդունել, և դա վկայում են հրապարակված լուսանկարներն ու ընդունելությանը մասնակցած արցախցի պաշտոնյաները։ Այս ամենի համատեքստում, մեր տեղեկություններով, նախագահի ու վարչապետի միջև վիհն ավելի է խորանում։

Մի կողմից, երկու ղեկավարների գաղափարական ծայրաստիճան տարբերությունն է աչք ծակում, մյուս կողմից, Փաշինյանին հանգիստ չի տալիս Արմեն Սարգսյանի շուրջ դրսում ստեղծված դրական մթնոլորտը։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ունի մեկ հաղթաթուղթ, եթե իհարկե, կարողանա զսպել սեփական հավակնությունները։

Image result for Փաշինյան

Նրան թվում է, որ եթե բոլոր լիազորություններն իր ձեռքը վերցնի, կկարողանա ստվերել Արմեն Սարգսյանին, սակայն մոռանում է, որ դրանով օգնում է վերջինիս «չթաթախվելու» շատ վիճահարույց հարցերի մեջ ու հասարակության աչքում «մաքուր» մնալու։

Այնպես որ, հանուն իր հետապնդած նպատակի, ճիշտ կաներ որոշ լիազորություններ զիջել Արմեն Սարգսյանին՝ հեշտացնելով նրա դիրքերը թուլացնելու գործը։ Բայց, ինչպես «Ոսկե ցլիկ» ֆիլմում է ասվում, «ճիշտ է, չի մերժի, բայց կտա՞»։ Փաշինյանն էլ, ամենայն հավանականությամբ, նույն ֆիլմի գլխավոր հերոս Նաջարյանի նման կասի. «Չե՛մ տա։ Որ պապս էլ հորս ձեռը բռնած գա, չե՛մ տա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում