Սիրիան չի բացառում օկուպացված Գոլանի բարձունքների խնդիրը լուծելու ռազմական տարբերակը: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը՝ հաղորդում է ria.ru-ն:
Նրա խոսքով՝ ռազմական ճանապարհը Դամասկոսի նախկինում հայտարարված խոստումի մաս է կազմում, ըստ որի՝ պետք է հնարավոր բոլոր միջոցներով վերադարձնել Գոլանի վրա իր վերահսկողությունը:
Միևնույն ժամանակ երկրի համար գերակայությունը մնում է ահաբեկիչների դեմ պայքարը տարածքի ազատագրման համար: «Ապապցուցվել է, որ նրանք համագործակցում են Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ»,- ասել է Մուալեմը: