Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց: «Մեզ ստիպում են 32 տոկոս ավտոմեքենայի մաքսազերծման արժեք վճարել: Մի մեքենայի մաքսազերծման արժեքը 3 մլն դրամ է, էդ մեքենան 2020-ին վաճառելիս ես 500 հազար դրամ շահույթ կունենամ կամ ոչ. հիմա ե՞ս շահեցի, թե՞ պետությունը»,- «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին դժգոհեց նրանցից մեկը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պատգամավորին առաջարկեցին բուժզննման ենթարկել ՊԵԿ ղեկավարությանը. «Հինգուկես միլիոն տուգանում են անհատին, պահանջում են 20 տոկոս առուվաճառքի գնից: Կառավարությունում համաձայնեցին 1 տոկոս կիրառել, բայց Դավիթ Անանյանը տուգանելու հիվանդ ա՝ նորից նամակներ ա ուղարկում»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































