Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 5 կետով, հանգրվանելով 106-րդ հորիզոնականում:
Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում մեր մրցակիցներից Իտալիան՝ 17-րդն է, Բոսնիա և Հերցեգովինան՝ 35-րդը, Հունաստանը՝ 43-րդը, Ֆինլանդիան՝ 60-րդը, իսկ Լիխտենշտեյնը 182-րդը:
Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան Խորվաթիան, Ուրուգվայը, Պորտուգալիան, Շվեյցարիան, Իսպանիան և Դանիան: