Tuesday, 14 05 2024
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով

Սերժ Սարգսյանի խոսքն ու Ռոբերտ Քոչարյանի միավորները

Սերժ Սարգսյանը վերջին շրջանում բավականին հաճախ է սկսել «երևալ» հանրությանը, օգտագործելով դրա համար տարբեր առիթներ: Դա զուտ առիթների հաճախակիությամբ պայմանավորված դրսևորո՞ւմ է, թե՞ հատուկ մարտավարություն, որ պայմանավորված է իրավիճակով ու ժամանակով: Համենայնդեպս, ավելի շուտ երկրորդ տարբերակի օգտին է խոսում այն, որ Սարգսյանը նաև հայտարարել է «ժամանակը գալու դեպքում խոսելու» մասին: Այսինքն՝ նա առնվազն որոշակի քայլ է արել իր խոսքի հանդեպ հանրային սպասում ձևավորելու ուղղությամբ, ինչն էլ հիմք է եզրակացնելու, որ մեծ հավանականությամբ նա ինչ-որ բանի է նախապատրաստում հանրությանը: Իհարկե, այստեղ այդ հանգամանքն էլ հնարավոր է գործածել վերապահումով: Խոսքը հանրության մասին է: Այսինքն՝ վերապահումով է հնարավոր ասել, թե հանրությանն է նախապատրաստում ինչ-որ քայլի: Ավելի մեծ է հավանականությանը, որ նա ինչ-որ բանի է նախապատրաստում նախկին իշխող համակարգին:

Այդ առումով էլ գործ ունենք ոչ միատարր օրգանիզմի կամ կառույցի հետ: Այդպիսին համակարգը չի եղել երբեք, անգամ իշխանության եղած շրջանում և այդպիսին չէ առավել ևս հիմա: Այդ համակարգում կա Սերժ Սարգսյանի մերձավոր շրջանակ, կա շրջանակ, որը, այսպես ասած, նրա վրա է դրել հույսը, թեև առանց մեծ հավատի ու վստահության, կա շրջանակ, որը հիասթափված է և կասկածով լի է նրա հանդեպ՝ 23-ից հետո, և կա շրջանակ, որը երբեք էլ չի վստահել Սերժ Սարգսյանին ու չի վստահում առավել ևս հիմա: Այդ սեգմենտների առնվազն կեսը հնարավոր է դիտարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջանակում կամ տիրույթում, քանի որ Քոչարյանը միշտ էլ շատ ավելի վստահելիություն է ունեցել նախկին համակարգում, քան Սերժ Սարգսյանը: Սարգսյանն այդպիսով սպասումներ, կամա, թե ակամա, ձևավորում է ոչ միայն իրեն հավատացողների և սպասողների, որքան հակառակ շրջանակներում: Ստացվում է բավականին հետաքրքիր պատկեր՝ նա պատրաստվում է խոսել, կամ ազդարարում է, որ կխոսի, սակայն ակնհայտ է, որ շարունակում է խիստ ցածր վստահություն ունենալ ոչ միայն հանրության շրջանում, այլ նաև նախկին իշխող համակարգի:

Մի փոքր առանձնահատուկ նրբերանգ է այն, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է, և համակարգը կարող է զուտ պրագմատիկ իրողություններից ելնելով, այսպես ասած՝ առաջնորդող դիտարկել Սերժ Սարգսյանին, դրանում տեսնելով նաև Քոչարյանի ազատ արձակման հեռանկար: Սակայն չկան այդպիսի սպասման ռացիոնալ նախադրյալներ: Ավելին, Սերժ Սարգսյանը նույնիսկ կարող է օգտվել իրավիճակից, որ երկրորդ նախագահը կալանքի տակ է: Ըստ այդմ պետք չէ բացառել նույնիսկ, որ նա հենց այդ նկատառումով էլ ձգում էր լռությունը, իսկ այժմ արդեն հասունացնում է խոսելու ժամանակը: Մինչ այժմ խոսում էր միայն Քոչարյանը՝ և այն էլ Սերժ Սարգսյանի հասցեին բավականին նկատելի մեղադրանքներով և կսմիթներով: Արդյո՞ք Սարգսյանը համարում է, որ եկել է «պարտքը» վերադարձնելու ժամանակը, կամ այդ ժամանակը գալիս է: Համենայնդեպս, որևէ տրամաբանության կարող է չդիմանալ այն, որ Սերժ Սարգսյանի մտքով կարող է անցնել որևէ միավոր հավաքել Նիկոլ Փաշինյանի գործունեության մեկ տարին քննադատության ենթարկելու համար: Արդյո՞ք Սարգսյանն այն աստիճան կարող է սխալ գնահատել իրավիճակն ու հանրային տրամադրությունը, որ խոսի այդպիսի իրական նպատակով:

Հետևաբար, եթե Սերժ Սարգսյանը չի կորցրել իրավիճակի գնահատման համարժեքությունը և քաղաքական հոտառությունն ու իրեն բնորոշ շախմատային հաշվարկի կարողությունը, ապա նրա հնարավոր խոսքը կունենա բոլորովին այլ նպատակ, քան նոր իշխանության քննադատությամբ հին իշխանության համար միավոր հավաքելը: Հակառակը նպատակ լինել կարող է, այսինքն՝ նոր իշխանության քննադատությամբ այդ իշխանության միավորներն ավելացնելը:

Առաջին հայացքից, Սերժ Սարգսյանի ինչի՞ն է դա պետք: Մյուս կողմից, իսկ նրա ինչին է պետք Ռոբերտ Քոչարյանի միավորների ավելացումը: Իհարկե, Սարգսյանի լռության խախտումը անկասկած պայմանավորված է լինելու շատ ավելի առարկայական գործոններով ու հանգամանքներով, քան այս կամ այն զամբյուղում միավորների քանակը: Դա լինելու է արդյունք կամ հետևանք, իհարկե ոչ Սերժ Սարգսյանի համար: Նա ներկայումս երևի թե միակ սուբյեկտն է Հայաստանի ներքին կյանքում, որ մի կողմից ունի դերակատարման մեծ ներուժ, մյուս կողմից՝ հավասարապես չունի արդյունքի ակնկալիք կամ հետևանքի ռիսկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում