Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Առևտրի շրջիկ կետերի ոլորտը թերի է կարգավորված.Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ

Մայրաքաղաքում առևտրի շրջիկ կետերի ոլորտը կարգավորելու համար Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքը սահմանում է շրջիկ առևտրի հնարավորությունը, սակայն, թե ինչպե՞ս այն պետք է կազմակերպվի՝ օրենքը չի ասում, չկան նաև իրավական այլ կարգավորումներ: Քաղաքապետարանի նախաձեռնությունն ուղղված է օրենսդրական բացը լրացնելուն:

«Նախատեսում ենք, որ հարցի կարգավորման նպատակով համապատասխան համայնքի ավագանիները կսահմանեն շրջիկ առևտրի կետերով իրականացվող առևտրին կամ ծառայություններին առնչվող պայմաններն ու պահանջները, ինչպես նաև կսահմանվի թույլտվություն տալու գործընթացը», – նշում է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը:

Քաղապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը նշել է, որ օրենքի ընդունումից հետո ավագանին կտա բոլոր չափորոշիչները և գոտիավորումը, ինչպես նաև ժամերը և օրերը:

Image result for Մայրաքաղաքում առևտրի շրջիկ կետերի

«Նաև քննարկում ենք ավագանիների հետ, որ տոն օրերին լինեն ավելի շատ հնարավորություններ՝ զբաղվելու շրջիկ առևտրով»,-ասել է Սերգեյ Հարությունյանը:

Այսօր ավագանու անդամներն ակտիվ քննարկումներ են անցկացնում նաև տնտեսվարողների հետ, լսում նրանց բարձրացրած խնդիրներն ու առաջարկները: Ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը նշում է՝ առևտրի նման ձևին կողմ է, բայց մինչև օրենքը չլինի, իրենք հորդորում են չզբաղվել շրջիկ առևտրով, որը քաղաքի ու բնակիչների համար ստեղծում է մի շարք խնդիրներ:

Տնտեսվարողները, չնայած կատարված ծախսերին, պատրաստ են հավելյալ ներդրումներ անել և փոփոխություններ մտցնել, որ գործունեությունը համապատասխանի օրենքին:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ քաղապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը նշել է, որ էլեկտրականությունը միացված է հենասյուներից և հարակից տնտեսվարողներից, և չի համապատասխանում անվտանգության տեխնիկական չափորոշիչներին:

«Կան տնտեսվարողներ, որոնք ասում են, որ պայմանագրեր են կնքել ՀԷՑ-ի հետ: Այդ դեպքում անհասկանալի է, ինչպես է շրջիկ մեքենան, որ ենթադրում է, թե պետք է շրջի կամ ցանկացած պահի անհրաժեշտ լինի տարածքը շտապ ազատել, ինչպես է պահպանվելու անվտանգությունը, ի՞նչ են անելու այդ լարերը»,-նշում է Սերգեյ Հարությունյանը:

Image result for Մայրաքաղաքում առևտրի շրջիկ կետերի

Տեխնիկական խնդիրներից բացի կա ևս մեկ այլ՝ սննդի անվտանգությանն առնչվող լրջագույն խնդիր: Քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար շրջում և զգուշացնում են տնտեսվարողներին:

«Հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ է ստանալ թույլտվություն: Այն շրջիկ առևտրի կետերը, որոնք իրականացնում են հանրային սննդի վաճառք, բայց չունեն թույլտվություն, նրանց նկատմամբ իրականացնում ենք վարչարարություն. առաջին անգամ՝ 80-100 հազար դրամ տուգանք»,-ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Շրջիկ առևտրի մասին օրենքի փոփոխություններն ու լրացումները կոչված են օգնելու տնտեսվարողներին ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի ողջ տարածքում՝ այդպիսով ստեղծելով գործարարության նոր ու մեծ հնարավորություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում