Լեհաստանի հյուսիսում գտնվող Կոշալին քաղաքում ոչ սովորական արարողություն է տեղի ունեցել, որի ընթացքում կաթոլիկ հոգևորականների մի խումբ այրել է օկուլտիզի հետ կապված զանազան իրեր՝ գրում է segodnya.ua-ը։
Այրվող իրերի մեջ նկատվում են փղի, պարող մարդու արձանիկներ, աֆրիկյան դիմակ, մանկական վարդագույն հովանոց, ինչպես նաև բազմաթիվ գրքեր՝ ներառյալ անգլիացի գրող Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթեր» գիրքը։
«SMS Z NIEBA» հիմնադրամի էջում հրապարակված լուսանկարները ուղեկցվում են աստվածաշնչյան մեջբերումներով, որոնք դատապարտում են տարբեր գաղտնախորհուրդ գործեր, այդ թվում `գուշակությունը և կախարդությունը:

Մեկնաբանողներն այդ արարողությանը քննադատորեն են արձագանքել: Նրանցից շատերը Աստվածաշունչը համեմատել են հեքիաթների մասին գրքերի հետ և կոչ են արել երեխաներին պաշտպանել այդպիսի քահանաներից:















































