ՀՀ վարչապետի որոշմամբ` Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար է նշանակվել Արթուր Ասոյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝
Արթուր Ասոյանին նշանակել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար»,- ասված է որոշման մեջ։
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ` Հայկ Այվազյանն ազատվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝
Հայկ Այվազյանին ազատել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։












































