Մասաչուսեթս նահանգի համալսարանի հետազոտողների խումբւ Ամերիկյան քիմիական հանրույթի կոնֆերանսում ներկայացրել է «խելացի» գիշերանոցի նախագիծը, որը դիտարկում է մարդու օրգանիզմի վիճակը քնած ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է ridus.ru-ն։
Գիշերանոցն ունի 5 սենսորային սարքավորումներ, որոնք հաշվարկում են քնած մարմնի շարժումները, ճնշումը և սրտի աշխատանքը։ Հետագայում այդ տվյալները կարող են օգտագործվել ինչպես գիշերանոցի տիրոջ, այնպես էլ նրան բուժող բժիշկների կողմից։

Սենսորներից տեղեկության փոխանցման համար գիշերանոցի վրա կիրառված են արծաթագույն նեյլոնային թելեր։ Դրանք կապվում են Bluetooth փոխանցիչների հետ, որոնք տեղադրված են կոչակներում։









































