Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 31․81 տոկոսը՝ նախագահական ընտրություններում քվեարկության վերաբերյալ, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։
Ըստ դրա՝ առաջատար է շոումեն Վլադիմիր Զելենսկին, որին աջակցել է ընտրողների 30․16 տոկոսը։
Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգտին քվերակել է 16․71 տոկոսը, իսկ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին սատարել են 13․21 տոկոս ընտրողներ։
7․07 տոկոս ձայն է հավաքել «Ընդդիմադիր հարթակ»-ի նախագահ Անատոլի Գրիցենկոն, 5,95 տոկոս Իգոր Սմեշկոն, 4․19 տոկոս Ալեքսանդր Վիլկուլը, 1․66 տոկոս Ռուսլան Կոշուլինսկին։
Մյուս բոլոր թեկնածուները 1 տոկոսից քիչ ձայն են հավաքել։








































