Թուրքիայի մայրաքաղաքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պարտվում է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Մանսուր Յավաշին։
Թուրքական OdaTv կայքի փոխանցմամբ՝ քվեատուփերի 76%-ի տվյալներով Մանսուր Յավաշը հավաքել է 50%, իսկ Էրդողանի կուսակից Մեհմեդ Օզհասեքին 47.8%։
Ստամբուլում 2% առավելությամբ առաջատարը իշխող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմն է։ Այնտեղ բացվել է քվեատուփերի 86%-ը։
Ընդհանուր առմամբ, Թուրքիայում այս պահին բացվել է քվեատուփերի 60%-ը, ըստ որի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել է 46.6%, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը՝ 31%, «Լավ» կուսակցությունը՝ 6.5%, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 5.8% և քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝ 3.6% ձայն։