Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին լրագրողներին հայտնել է, թե Վրաստանի բնակիչները ինչով են պարտական իրենց երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:
«Սաակաշվիլին Վրաստանում պաշտպանում է ժողովրդավարությունը, և դա անում է շատ շեշտակի, որովհետև նա կարողացավ երկրում հաղթահարել կոռուպցիան: Ես կարծում եմ՝ ամբողջ Վրաստանը պետք է երախտապարտ լինի նրան»,- հայտարարել է Զելենսկին:
Նա նաև ընդգծել է, որ դա կոռուպցիայի դեմ պայքարի լավ օրինակ է, և այս առումով նա կցանկանար շփվել Սաակաշվիլիի հետ:
Հիշեցնենք. այսօր Ուկրաինան ընտրում է երկրի նախագահ: Այդ պաշտոնին հավակնում է 39 թեկնածու: