Արքայազն Հարին և Մեգան Մարքլը նամակ են հղել Ավստրալիայում բնակվող իրենց 99-ամյա երկրպագու Դաֆնա Դանին, որում նրան շնորհավորել են ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։
Նշվում է, որ այժմ ամուսինները նախապատրաստվում են երեխայի ծնունդին, սակայն հանուն այդպիսի իրադարձության հետաձգել են գործերը։

«Սիրելի՛ Դաֆնա, ես և իմ կինը Ձեզ ամենաջերմ բարեմաղթանքներն ենք հղում՝ 99-ամյակի կապակցությամբ»,-ասվում է նամակում։
Նրանք նաև հույս են հայտնել, որ կինը լավ կնշի տոնը։










































