Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդրին։
Նա, մասնավորապես, նշել է.
«Արդեն տեւական ժամանակ է, որ ես բարձրացնում եմ Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդիրը. գեղարվեստական ղեկավարը նշանակվում է տնօրենի կողմից եւ նրա լիազորությունները թատրոնում խիստ սահմանափակ են։
Թվում է, թե Կոնստանտին Օրբելյանը պետք է ուրախ լիներ, որ այսուհետեւ ազատ է վարչական աշխատանքից եւ կարող է զբաղվել միայն ստեղծագործական գործով։ Չէ որ նրան ազատել են միայն տնօրենի պաշտոնից եւ նա շարունակում է մնալ թատրոնի գեղարվետսական ղեկավար:
Բայց արի ու տես, որ ունենք այն, ինչ ունենք. ստեղծագործող մարդը չի ուզում իր գլխին ունենալ տնօրեն-ղեկավարի, որի լիազորությունները ավելի մեծ են, որը կթելադրի իրեն ինչ անել, ինչպես անել եւ ցանկացած պահի կարող է գեղարվեստական ղեկավարին ազատել պաշտոնից։
Մշակույթի նախարարություն, մինչեւ չվերանայեք թատրոնի կառավարման խորհրդային ժամանակից ժառանգած թերի մեխանիզմը, այսպիսի խնդիրները անընդհատ են լինելու։ Գեղարվեստական ղեկավարը պետք է լինի բացարձակ լիդերը թատրոնում եւ նրա առաջարկած անձը պետք է դառնա թատրոնի տնօրենը կամ, ավելի ճիշտ տարբերակով, պրոդյուսերը։ Ուսումնասիրեք արվեստի օջախների կառավարման համաշխարհային մոդելը»:
https://www.facebook.com/suren.shahverdian/posts/2104597252967323?__xts__[0]=68.ARAYPr-whkSkMvAHV0o98lZF0iXuvr2pTh-4Zb_g6tpCsr7ZRgPrNlKaNcB5J9aRkMWnKmp-TltEEIcPzph9OMjv4LBbRJ_S3vVt5dk9LJeY8FDAjhui3TJi7TNhuM7TNfcSVuggHyJAHbgSI3m3m227JAu3dEjOfwhTOdvB4l0DCZ7k6Y9YxZytLCb0-3I1u4bd4_b8lsMPFQpbmFGwptUzhI7EFXygaTaXZN8mTNiXbaDyYediSgVJsUtQm9q9T9gw2mAwF7pPL8NKXCPFxcXV4NuZoHmOWvlz&__tn__=-R







































