Երևանի ժամանակով՝ 00։00-ին Ուկրաինայում մեկնարկել է «լռության օրը»՝ նախագահական ընտրությունների նախօրեին։ Այդ պահից արգելված է ցանկացած քարոզ։ Բացի այդ, կոմունալ ծառայությունները պետք է հանեն ընտրություններից առաջ փակցված թռուցիկներն ու պաստառները։
Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։ Տվյալ քարոզարշավի շրջանակում միանգամից 89 մարդ նախագահ դառնալու ցանկություն է հայտնել։ Գրանցվել է նրանցից 44-ը, ինչը ռեկորդ է երկրի համար։ Ավելի ուշ 5 անձ պաշտոնապես հանել է թեկնածությունը՝ հօգուտ այլ քաղաքական գործիչների։ Արդյունքում մարտի 31-ին նախագահի պաշտոնի համար 39 մարդ կպայքարի։
Մրցապայքարի առաջատար են համարում շոումեն Վլադիմիր Զելենսկուն, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, «Բատկովշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին, «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության թեկնածու Յուրի Բոյկոյին և «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության առաջնորդ Անատոլի Գրիցենկոյին։









































