Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ դեռ մանկուց է սովոր եղել փողկապը ծամելուն։ Այս մասին նա ասել է ուկրաինացի լրագրող Գորդոնի հետ հարցազրույցի ժամանակ։
Հեռախոսով խոսելիս փողկապ ծամող Սաակաշվիլու լուսանկարները 2008-ի օգոստոսի 16-ին հրապարակել է BBC-ն, երբ Հարավային Օսիայի հետ ռազմական հակամարտություն էր տեղի ունենում։
Նախկին նախագահն ասել է, որ չգիտեր, որ այդ պահին եթերում է, ուստի արել է այն, ինչ ցանկացել է։










































