Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն այսօր Սոչիում բանակցություններ կանցկացնեն՝ առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության մի շարք հարցերի շուրջ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ կառավարության մամլո ծառայությանը:
«ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցությունները նվիրված կլինեն հարցերի լայն շրջանակների քննարկմանը՝ առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության զարգացում, ինչպես նաև Հայաստանի անդամակցությունը Բելառուսի, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ երեկ Սոչիում ՀՀ վարչապետը մասնակցել է Օլիմպիադայի փակման արարողությանը: