Sunday, 21 06 2026
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ

Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով, սրտով և մտքով. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ապրիլյան պատերազմի մասնակիցներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 29-ին հյուրընկալել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից մի խումբ նախկին ժամկետային զինծառայողների, ովքեր ստեղծել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպությունը:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով նրանց՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը նվիրվածությամբ և բարեխղճորեն կատարելու համար՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Կա մի բացարձակ պարզ ճշմարտություն. այն, ինչ տեղի ունեցավ այդ օրերին, մեր ողջ ժողովրդի և՛ գիտակցության, և՛ սրտի մեջ է: Ոչ ոք ոչինչ չի մոռացել և չի մոռանա: Ձեր միությունը շատ արժեքավոր է, քանի որ իրականում հաղթում են մարդիկ, ովքեր պատրաստ են»:

Հանրապետության նախագահը տղաների քաջության հետ մեկտեղ կարևորել է նրանց փորձառությունը, որը մեծ արժեք ունի: «Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով, սրտով և մտքով,-ասել է նախագահ Սարգսյանը:- Եթե չկա դրանցից որևէ մեկը, թերի ես: Եթե միայն սիրտն է, լինում ես հայրենասեր տղա, որը կարող է դուրս թռչել և զոհվել: Եթե միայն ուղեղ ունես, հնարավոր է՝ ինչ-որ տեղ չկարողանաս ինչ-որ սահման անցնել, քանի որ տրամաբանությունը կասի՝ մի արա այս բանը: Բայց երբ երկուսը միասին են աշխատում, դա հաղթանակի բանալի է: Վստահ պետք է լինեք, որ այն, ինչ արել եք, արել եք հայրենիքի համար, արել եք նաև ձեզ համար: Երբ ես երիտասարդ էի, ինձ ամենատպավորած մտքերից մեկը Նապոլեոն Բոնապարտինն էր, որը ճակատամարտի մասին խոսելիս ասել էր՝ ես հաշվում եմ, ծրագրում եմ ճակատամարտը, բայց ծրագրում եմ բոլոր հնարավոր սցենարները, որով ես կարող եմ պարտվել, այսինքն, ես չեմ ծրագրում հաղթել, բայց բացառում եմ անհաջողությունը»:

Ապրիլյան գործողությունների ժամանակ հայրենիքն իրենց կյանքով, առողջությամբ ու խիզախությամբ պաշտպանած տղաների սխրանքը նախագահը հայրենասիրության օրինակ է համարել նոր սերնդի համար:

«Դուք անսպասելի, ձեր կամքից անկախ դժվար ճանապարհ եք անցել, ընկերներ եք կորցրել, և այսօր ձեզնից յուրաքանչյուրը բոլորովին այլ մարդ է, քան պատերազմից առաջ էր»,- ասել է նախագահը: Նա միաժամանակ նշել է, որ յուրաքանչյուր զինվորի կյանք մեծ արժեք ունի, և ամեն ինչ պետք է անել՝ դժբախտ դեպքերը բացառելու համար:

Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության անդամները նշել են, որ իրենց նպատակն է համախմբել ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից բոլոր ժամկետային զինծառայողներին, իրենց առաջնահերթ խնդիրն են համարում զոհված ընկերների ընտանիքներին կողքին լինելն ու նրանց սատարելը: Արձագանքելով նախագահ Սարգսյանն ասել է. «Նրանցից շատերի համար դուք իրենց տղաներն եք»:

Երիտասարդ հերոսները նաև նշել են,որ առաջիկա կարևոր խնդիրներից մեկը վիրավորներին օգնելն է: Նախագահ Սարգսյանը պատմել է զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռքբերած զինվորների աջակցության ծրագրի մասին՝ նշելով, որ նրանք վիրավորվել են հանուն հայրենիքի, և պետությունը պետք է գործով ցույց տա, որ գնահատում է այդ զոհողությունը և իր հորդորն է՝ պետական ու մասնավոր համակարգում ներգրավել ծառայության ընթացքում կամ դրա պատճառով հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողներին, նրանց ինտեգրել լիարժեք կյանք: Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության անդամները անդրադարձել են նաև միության համար տարածք ունենալու հարցին, ինչը կնպաստի իրենց կառույցի լիարժեք գործունեությանը: Հանրապետության նախագահը խոստացել է աջակցել համապատասխան լուծում գտնելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում