Կառավարության որոշմամբ նախատեսվում է լուծարել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը, որի գործառույթները կիրականացնի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
ՊՈԱԿ-ը իր գործառույթներն իրականացնում է 50 հաստիքային միավոր ունեցող անձնակազմով, որի պահպանման համար պետբյուջեից տարեկան հատկացվում է 218.088.9 հազար ՀՀ դրամ:
Արդյունքում՝ կտնտեսվի կազմակերպության վարչակազմի պահպանման համար պետբյուջեից տրամադրվող գումարը՝ 37.572.0 հազար ՀՀ դրամ:









































