Վանաձորի Լոռին» ևս մեկ լեգեոներով է համալրվել: Ակումբը պայմանագիր է ստորագրել նիգերիացի կենտրոնական կիսապաշտպան Ջուլիուս Դեյվիդ Ուֆուոմայի հետ:
19-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է եկել վարձակալության հիմունքներով: Ուֆուոմայի հետ համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ 2019 թվականի ավարտը:
Դեյվիդը մինչեւ «Լոռի» տեղափոխվելը հանդես է եկել նիգերիական «P Sports Academy» ակումբում:









































