Այսօր, մարտի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում Չարենցավանի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 87 MM 088 համարանիշի և Mazda մակնիշի 12 OU 053 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mazda-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։