«Ռոսիա 24» հեռուստաալիքը երեկ կրկին անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործին։ Ռուս լարգրողին հարցազրույց է տվել Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Ռեպորտաժում խոսվում է նաև գաղտնալսումների մասին։
Ռեպորտաժի հեղինակը հայկական հեղափոխությունն անվանել են «այսպես կոչված՝ թավշյա»։ Անդրադարձ կա նաև դատարանների նկատմամբ «հեռախոսային ճնշումների», ԱԱԾ-ի կողմից կալանք պարտադրելու մաիսն։
Ռեպորտաժն ավարտվել է տեղեկատվությամբ, ըստ որի՝ Քոչարյանի պաշտպանները 5 դիմում են հղել Եվրոդատարանին՝ խնդրելով արագացնել գործի քննությունը, քանի որ «ՀՀ Սահմանադրական դատարանը միտումնավոր ձգձգում է իրենց հայցի քննությունը»։











































