Այսօր՝ մարտի 28-ին, Ազգային ժողովը շարունակում է քննարկվել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Իր եզրափակիչ ելույթում վարչապետ Փաշինյանն ասաց, որ ընդունում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի քննադատության մի մասը՝ կապված դիվանագիտական կորպուսի աշխատանքի հետ. «Ի վերջո, այդ հեղափոխությունը նաև դիվանագիտական համակարգի համար է շոկ: Այդ համակարգը արդարացրել է բոլոր նեգատիվ երևույթները: Սակայն համակարգը պետք է ցնցումներից զերծ պահել, որովհետև դա պրոֆեսիոնալ ծառայություն է»:
Վարչապետը նշեց, սակայն, որ համաձայն է՝ ժամանակն է, որ նրանք ադապտացվեն իրավիճակին. «Ես տեսնում եմ այդ պրոբլեմները, բայց համաձայն չեմ, որ գերանդին պետք է առնել հնձել»:
Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, վարչապետը հարց տվեց. «Իսկ ԱՄՆ-ն ինչպես արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին: Ես համարում եմ, որ իրենք գործնականում 0 արձագանք են տվել»:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք. «Այսօր ՀԱՊԿ-ում լսելի է մեր ասելիքը, և թույլ տվեք ասել, որ մեր նկատմամբ հարգանքն ավելացել է. մի ժամանակավոր պաշտոն այդտեղ մենք մի ամիս ավելի ենք զբաղեցրել, թե պակաս՝ դա էլ է գնահատման չափանիշ»:
Վարչապետի խոսքով՝ իսկ Սիրիա գնացել ենք մեր ինքնիշխանության և մեր պատմական առաքելության նկատառումներով:
Մանրամասները՝ տեսանյութում:









































