2018 թվականի առաջին եռամսյակին բավականին բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշներ են արձանագրվել ու հիմա, երբ 2019-ի առջին ամիսները համեմատում ենք 2018-ի այդ թվերի հետ, կարող ենք արձանագրել, որ 2018-ի լավ ցուցանիշների ֆոնին այս տարի հունվար-փետրվարին արձանագրվել են բավական լավ արդյունքներ, սպասվածից մի փոքր ավելի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
Նրա խոսքով, փոփոխության այս վեկտորը դրական է. «Նաև վարչապետի կողմից հայտարարած սպասվող ներդրումային նախագծերի թվերը, և, ամենակարևորը, դրանց ոլորտային դիվերսիֆիկացիան, դրական ազդակ է, որ կարող ենք կախված չլինել որևէ մի ոլորտի»,-ասաց նա՝ նկատելով, որ նախկինում այդ առումով մեծ էր կախվածությունը հանքարդյունաբերության ոլորտի զարգացումից:









































