Մարտի 28-ին՝ ժամը 13:30-ին, Էլիտ պլազա բիզնես կենտրոնում կանցկացվի «Տեղական իշխանություններ և Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ» խորագրով միջազգային համաժողովը: Համաժողովի ընթացքում տեղի կունենան «Բաց և կարողունակ միջավայրի ստեղծում քաղաքացիական մասնակցության, քաղհասարակության և տեղական ու ռեգիոնալ իշխանությունների գործողությունների համար», «Փոխգործացկության, սիներգիաների ստեղծման կարողությունների ամրապնդում և հստակ արդյունքների ստեղծում տեղական մակարդակում» խորագրերով քննարկումներ:
Համաժողովը կազմակերպում է Հայաստանի համայնքների միությունը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի, Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP), ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:
Համաժողովին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի անդամներ, CORLEAP ներկայացուցիչներ, ԵՄ-ում հայկական պատվիրակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մարտի 28-ին՝ ժամը 10.00-ին Երևանում կանցկացվի նաև CORLEAP-ի Բյուրոյի 14-րդ նիստը: Համաժողովին և Բյուրոյի նիստին մասնակցելու համար Հայաստան կժամանեն Վենցպիլս համայնքի խորհրդի անդամ, Եվրոպական ռեգիոնների կոմիտեի անդամ Անդրիս Յաունսլեինիսը, Ռադլոյի համայնքապետի տեղակալ, CORLEAP-ի զեկուցող Պավել Բրանդան, Խարկովի ռեգիոնալ խորհրդի նախագահ, Ուկրաինայի տեղական և ռեգիոնալ իշխանությունների ասոցիացիայի նախագահ, CORLEAP-ի զեկուցող Սերգեյ Չեռնովը, Յամլանդի և Հարլեդալենի ռեգիոնի խորհրդի անդամ (Շվեդիա) Թոմաս Անդերսոնը, Զուգդիդիի համայնքապետարանի անդամ (Վրաստան) Սանդրո Սորդիան և այլք:
Լրատվամիջոցները սիրով հրավիրվում են համաժողովի լուսաբանման՝ մարտի 28-ին՝ ժամը 13:30-ին:
Հայաստանի համայնքների միություն







































