Այս տարվա հունվարից Քանյե Ուեսթը շաբաթը մեկ ծառայություն է անցկացնում: Միջոցառման ժամանակ ռեփերը ծխականներին ուրախացնում է երաժշտությամբ, պարերով և եկեղեցական երգչախմբի կատարմամբ: Քանյեի միջոցառմանը հնարավոր է մասնակցել միայն հրավերով:
Սակայն միշտ չէ, որ ամեն ինչ սահուն է ընթանում: Վերջին անգամ ռեփերի ծառայությունից բողոքել են հարևանները, ինչի պատճառով Քանյեի միջոցառումը խափանման եզրին է հայտնվել, հաղորդում է Mixmag-ը:

Պարզվել է, որ հարևանները չեն դիմացել չափից դուրս բարձր երաժշտությանը և ոստիկանություն են կանչել: Երգչի հյուրերը ոստիկանության ժամանելուց հետո անմիջապես հեռացել են: Հյուրերի թվում են եղել նաև Օռլանդո Բլումը և Քեթի Փերին:
Արդյունքում ռեփերը ստիպված դադարեցրել է միջոցառումը:










































