«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակին։
Մանուչարյանը Հոկտեմբերի 27-ի և մի շարք այլ հանցագործությունների մասով կարևոր է համարում քննության «գործարքի» անհրաժեշտությունը. «Ի՞նչ է նշանակում գործարք, որ այդ մարդն ուզենա ամեն ինչ պատմել։ Իրեն կարող են հասկացնել՝ առաջին պատասխանատուն դու չես, եղել է ուրիշ պատվիրատու էլ, քո որակները պարզապես օգտագործվել են։ Երբ մեր պետականության, քաղաքական շրջանակներում մարդիկ ուղղվում են պաշտոնին և փողին, նրանց հեշտ է գայթակղել ու մղել որոշակի գործողությունների»։
Շարունակելով իր միտքը՝ Մանուչարյանը նշեց. «Մենք այդպիսի գործարք չկատարեցինք Հոկտեմբերի 27-ի գործով և կոպիտ սխալ թույլ տվեցինք։ Համապատասխան գործառույթն իրականացնող մարմինները մտածեցին, որ Նաիրի Հունանյանն ու մյուսները ստանդարտ սպանություն են իրականացրել, նրանց մի քիչ սպառնալով, մի քիչ դնգստացնելով ուզեցին, որ նրանք ամեն ինչ խոստովանեն։ Իսկ նրանք խոստովանելու բան չունեին»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։










































