Այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետից հարցրեց. «Կա՞ արդյոք Մադրիդյան 3 սկզբունքների և 6 տարրերի որևէ մեկնաբանություն, որ կարող է հայկական կողմի համար ընդունելի լինել»:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Իհարկե, կարող են լինել նման մեկնաբանություններ: Քանի դեռ մեկնաբանություններ չեն հնչել, սխալ է էս գլխից ասել, որ չեն կարող լինել»:
Վարչապետի խոսքով՝ ինքը իհարկե ունի հարցադրումներ Մադրիդյան 3 սկզբունքների և 6 բաղադրիչների վերաբերյալ, որոնք, սակայն, նա կանի տեղում:
Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց նաև. «Հնարավո՞ր է արդյոք Մադրիդյան սկզբունքները մի կողմ դնել և քննարկումներ սկսել այլ սկզբունքների շուրջ»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































