Այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ «Լիդիան»-ը ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ նախաձեռնում է արբիտրաժային գործընթաց. «Կողմերն ունեին 3 ամիս ժամանակ պատրաստվելու: Ըստ այդմ՝ կառավարությունը պետք է կողմնորոշվեր, թե որն է լինելու այն իրավաբանական ընկերությունը, որի հետ նա աշխատելու էր: Ե՞րբ է հայտարարվելու մրցույթ՝ ընտրելու այդ իրավաբանական ընկերությունը»:
Ի պատասխան՝ փոխվարչապետ Ավինյանն ասաց, որ իրենք տարբեր իրավաբանական խորհրդատվական ծառայություններ են ստանում, միաժամանակ հույս հայտնեց, որ առանց արբիտրաժային գործընթացի կկարողանան «Լիդիանի» հետ հարցերը կարգավորել:
«Կառավարությւոնը չի՞ հասնելու արբիտրաժային դատարան և պատրա՞ստ են ընդունելու «Լիդիանի» առաջարկը՝ հարց քննարկել առանց արբիտրաժային վեճի»,- հարցը հստակեցրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































