Sunday, 21 06 2026
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում

Միամտություն է․ Հայաստանը չպետք է գերագնահատի Գոլանի նախադեպը

Սա տասնյակ տարիներ առաջ պետք է տեղի ունենար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ճանաչելով Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը և ստորագրելով այդ մասին հռչակագիրը: Սերունդները հիշելու են նախագահ Թրամփի կողմից Գոլանի բարձունքներում մեր սուվերենության ճանաչումը՝ հայտարարել է Իսրայելի վարչապետը: «Միջազգային կյանքում մի շատ կարևոր սկզբունք կա: Երբ ագրեսիայի ես դիմում, տարածք ես կորցնում, մի արի ու հետ պահանջիր: Դա մերն է: Մենք պատմական արմատներ ունենք Գոլանի բարձունքներում: Մենք վերադարձել ենք Գոլան, Գոլանը մերն է»,-հավելել է նա: Թրամփի դիրքորոշումը Հայաստանում արժանացել էր համեմատական մեկնաբանությունների՝ Արցախի ազատագրված տարածքների առումով: Թեմայի շուրջ «Առաջին Լրատվական»-ը զրուցել է արավագետ Արաքս Փաշայանի և քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ:

«Կարծում եմ բավական պրիմիտիվացված է այն հարցադրումը՝ արդյոք ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը ստեղծում է նախադեպ թե ոչ, որովհետև այդքան էլ պարզ չէ խնդիրը: Ցանկացած նախադեպ ստեղծվում է բավական կոնկրետ հանգամանքներում՝ աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի, կոնֆիգուրացիայի պայմաններում, հետևաբար ասել, որ սա արդեն կանոն է, որով կարող են առաջնորդվել նաև այլ հակամարտություններում գտնվող երկրները կամ այնպիսի երկրները, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ, միանշանակ սխալ կլինի »,-ասաց Նարեկ Մինասյանը:

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ շեշտեց, որ պետք չէ թերագնահատել այս ամենի նշանակությունը, որովհետև գոնե փաստարկների դաշտում Հայաստանը ստանում է գոնե մեկ փաստարկ: «Գաղտնիք չէ, որ ազատագրված տարածքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներկայացվում են որպես անվտանգության գոտի, որպես տարածքներ, որոնք կարևոր և կենսական են Արցախի բնակչության ֆիզիկական գոյության ապահովման տեսանկյունից: Հետևաբար նման հարցադրումները հասկանալի են, բայց բացատրել, որ Գոլանի նախադեպով կարող ենք ամրապնդել մեր դիրքերը և շարժվել առաջ, որոշակի միամտություն է: Չպետք է գերագնահատել այս ամենի նշանակությունը»:

Փաշայանն իր հերթին փաստեց, որ Արցախի և Գոլանի բարձունքների հարցը՝ որպես հակամարտություններ, շատ տարբերություններ ունեն, տարբեր գործընթացներ են ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական առումով: «Թրամփի հայտարարությունը շատ խոցելի է դարձնում առհասարակ միջազգային իրավունքը, ըստ էության հակասում է միջազգային իրավունքին,  ինչպես նաև Գոլանի հարցի հետ կապված միջազգային ամբողջ պատմությանը, ՄԱԿ-ի բանաձևերին, որովհետև իրականում Իսրայելի կողմից անեքսիա է. օկուպացիան կամ անեքսիան ճանաչելը ըստ էության վտանգավոր է և ստեղծում է վատ նախադեպեր»,-հավելեց նա:

Փաշայանի խոսքով՝ Թրամփի՝ Իսրայելի հետ կապված որոշումները, իմպուլսիվ են և չհիմնավորված: «Գործ ունենք մի պետության կողմից մյուս պետության նկատմամբ անվերապահ, չհիմնավորված աջակցության հետ…արդյոք կգտնվի մի պետություն, որն անվերապահորեն կաջակցի Հայաստանին, միայն այս դեպքում կարող եմ ասել, որ արցախյան հարցում դրական տեղաշարժ կլինի, այսինքն եթե մի որևէ գերտերություն ԱՄՆ-ի պես ուղղակի միակողմանի աջակցի հակամարտությանը»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ արցախյան հակամարտության իրավական հիմքերը շատ ամուր են:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում