Հայաստանը և Եվրամիությունը շարունակում է խորացնել համագործակցությունը վիզայի ազատականացման ուղղությամբ: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից կազմակերպված «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» խորագրով միջոցառման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ այս համատեքստում շատ կարևոր է վիզաների ազատականացման գործընթացի շուրջ երկխոսության մեկնարկը: