Այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հայտարարեց, որ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովով այցելել են ձերբակալված Կոնստանտին Հովհաննիսյանին. «Անկասկած է, որ նա ունի մշտական խնամքի կարիք: Դեղորայքի բացակայությունը կարող է հանգեցնել նրա պատվաստված օրգանի անվերապահ կորստի»:
Նա դիմեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին. «Արագորեն արձագանքեք մարդու իրավունքների աղաղակող խախտմանը, հակառակ դեպքում ամբողջ պատասխանատվությունը դուք եք կրելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:





































