Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված Գովազդի մասին օրենքում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:
«Քանի դեռ մենք կլինենք քաղաքական մեծամասնություն, բուհի ինքնավարության նկատմամբ որևէ ոտնձգություն չի լինի»,- ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջարկի՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ իրենց հանձնաժողովը լինելու է այն կենտրոնը, որը ԿԳՆ-ի և բուհերի ղեկավարության հետ մեկտեղ առողջ մթնոլորտում կստեղծի այն դաշտը, որ բուհերը կգնան և կմշակեն այդ քաղաքականությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































